ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։ «Հայրենիք» կուսակցություն մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը «Փաստինֆո»-ին հաստատեց տեղեկությունը։
«Արթուր Վանեցյանը մի քանի ժամ առաջ հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ վկայի կարգավիճակով։ Նա կանչվել է որպես վկա` մեծ հաշվով իրեն չվերաբերող քրեական գործով։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ գաղտնիք է համարվում»,– նշեց Հակոբյանը։