«Մենք ասել ենք, որ ընդդիմադիր դաշտի առողջ ուժերը պետք է համախմբվեն, դա լինելու է: Կան ընդդիմություն իրենց համարող ու այդ դաշտում խաղացող ուժեր, որոնք պարբերաբար փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա շեշտեց, որ հազվադեպ են անդրադառնում ու քննադատում ընդդիմությանը, բայց քանի որ որոշ ուժեր այդ «գծի» մեջ են, չի բացառվում մեկ անգամ իրերն իրենց անուններով կոչեն. «Շատ հստակ ասենք՝ ով ով է, մաքրենք այս դաշտն ու անցնենք մեր բուն գործին: Այդ ոտի տակ ընկնողների մասին շատ հստակ ասենք՝ ով ով է, ում է սպասարկում»:
Սաղաթելյանն ասաց, որ դրանից մենակ շահելու է իշխանությունը, դրա համար է, որ ձեռնպահ են մնում այդ քայլից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ