Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել Սեյրան Օհանյանը

Դեկտեմբեր 15,2021 15:43

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ է կատարել Սեյրան Օհանյանի, վերջինիս կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի» ձեռք բերած գույքի օրինականության վերաբերյալ։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում որպես հայցի ապահովման միջոց որոշում է կայացվել նրանց գույքի վրա արգելանք դնելու մասին։

Սեյրան Օհանյանն օրեր առաջ հայտարարել է, որ տեղյակ չէ, թե իր գույքերից որոնք են համարվել ապօրինի և կալանքի տակ առնվել, իսկ Ռուզաննա Խաչատրյանն էլ նշել է, որ իր անունով գույք առհասարակ գոյություն չունի։

Սեյրան Օհանյանը ՀՀ գլխավոր դատախազության հրավերով ներկայացել է՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031