Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունից ստացվել է ՀՀ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից Ֆեյսբուքում զետեղված նյութերից մեկի վերաբերյալ գրություն և կից նյութեր, ուսումնասիրվել է «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ-ում նոյեմբերի 25-ին հրավիրված լսումների տեսաձայնագրությունը:
Տվյալներ են ձեռք բերվել Էդգար Ղազարյանի կողմից՝ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին եւ վարչապետին առերևույթ վիրավորանք հասցնելու վերաբերյալ: Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նշենք, որ Էդգար Ղազարյանը ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր: