Օրերս «Մարտական եղբայրություն» միաբանության նախաձեռնությամբ՝ «Բարձունք» գիտա-կրթական ռազմավարական ՀԿ-ի հետ համագործակցաբար՝ տեղի ունեցավ քննարկում նվիրված Հայաստանի ինքնապաշտպանության մոդելի արմատական փոփոխության անհրաժեշտության խնդրին:
Մասնավորապես քննարկվեցին «Զինված ժողովուրդ» հայեցակարգի սկզբունքները:
«Զինված ժողովուրդ» հայեցակարգը ենթադրում է աստիճանական, քայլ առ քայլ անցում դեպի ժողովրդական ինքնապաշտպանության մոդել, այդ թվում մարտական զենք կրելու իրավունքի աստիճանական լայնացում և ազատականացում:
Քննարկմանը, բացի «Մարտական եղբայրության» և «Բարձունք» ՀԿ-ի անդամներից ներկա էին լայն սպեկտրի մասնագետներ՝ իրավաբաններ, ռազմական փորձագետներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հանրային գործիչներ: Հեռակա կարգով քննարկմանը մասնակցեցին նաև Սփյուռքի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում մասնակիցները պայմանավորվեցին շարունակել քննարկումների շարքը թեմայի շուրջ՝ վերածելով քննարկելի սկզբունքները գործող մոդելների՝ մշակելով դրանց իրավական, քաղաքական, ռազմատեխնիկական կողմերը, ձևավորել աշխատանքային խմբեր, ինչպես նաև հանրային քննարկում ծավալել թեմայի շուրջ՝ դարձնելով հարցն օրակարգային:
«Զինված ժողովուրդ» հայեցակարգի սկզբունքների համառոտ տարբերակը, որը մշակվել և ներկայացվել է քննարկմանը «Մարտական եղբայրության» կողմից կներկայացնենք առանձին՝ մոտ ժամանակներս:
Մարտական եղբայրություն