Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի վարչության պետի տեղակալ Արտավազդ Ղազարյանը եւ հայտնել, որ Առինջ գյուղում գտնվող իր տան պատուհանը կոտրել ու գողություն են կատարել: Նա հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
Գողացել են աշխատանքային գործիքներ և պարագաներ՝ պատճառելով գույքային վնաս:
Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: