Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 13-ին Նալբանդյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Գրիգոր Մկրտչյանը հաղորդում է տվել այն մասին, որ բացել են իր ամառային խոհանոցի պատուհանը, ներս մտել, փորձել են գողություն կատարել, սակայն ոչինչ չգողանալով` հեռացել են:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն մարզի Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանին 2019-ին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և դատապարտել է 550.000 դրամ տուգանքի:
Նշենք, որ Գրիգոր Մկրտչյանը դատապարտվել էր նաև 2013թ.: Նա մեղադրվել է այն բանի համար, որ իրավաբանորեն գրանցված չլինելով` մոր անունով գրանցված անհատ ձեռնարկատիրությունում, անհատ ձեռնարկատիրոջ անունից փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և ղեկավարել այն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ