Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Քոչինյան. «Բրյուսելյան հանդիպումը եռակողմ ձևաչափում ոչ մի փոփոխություն չի կատարել»

Դեկտեմբեր 15,2021 13:34

«ԵՄ ներկայությունը գործընթացում որոշ չափով մեծացավ»,- «Հոդված 3» ակումբում անդրադառնալով բրյուսելյան բանակցություններին՝ ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Հիշեցնենք, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին, ինչից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում։

Նրա կարծիքով՝ հանդիպումը այս ընթացքում ձևավորված եռակողմ տրամաբանությունը չփոխեց. «ԵՄ դերակատարությունը որոշ չափով ակտիվացավ, բայց բովանդակային առումով բրյուսելյան հանդիպումը եռակողմ ձևաչափում ոչ մի փոփոխություն չի կատարել»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ. եթե Երևանը մաքսակետեր տեղադրի «Զանգեզուրի միջանցքում», Բաքուն նույնպիսի պայմաններ կպարտադրի Լաչինի միջանցքում, Արեգ Քոչինյանը ասաց. «Եթե Ադրբեջանը համարում է, որ դրանք հավասարազոր ճանապարհներ են, կամ դրանք պետք է նույն տրամաբանության մեջ դիտարկել, ապա ինչո՞ւ նոյեմբերի 9-ին այդ նույն միջանցք բառը գրված չի եղել Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ։ Այսինքն՝ սա ևս շատ կարևոր փաստարկ է, որ կա հստակ տարբերություն այդ երկու ճանապարհների միջև։ Եվ այդ երկու ճանապարհները՝ Լաչինի միջանցքը և այն ճանապարհը, որը Ադրբեջանը պահանջում է Զանգեզուրում՝ իրավական առումով լրիվ տարբեր կարգավիճակներ պետք է ունենան։ Եվ ըստ էության, բոլորովին վերջերս Ադրբեջանը սրա տակ ստորագրել է։ Այսինքն՝ հիմա Ադրբեջանը փորձում է խմբագրման ենթարկել բոլորովին վերջերս իր ստանձնած պարտավորվածությունները»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031