Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ

Դեկտեմբեր 15,2021 13:14

Կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Դեկտեմբերի 15-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

Օրակարգում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ:

 

Օրինագծերի փաթեթը մշակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Պատգամավորների կողմից ներկայացված 2 առաջարկությունները, որոնք վերաբերում էին տեխզննության անցկացման ժամկետներին, նախագծի հեղինակների կողմից ընդունվել ու հաշվի են առնվել:

Նախարար Հայկ Խանումյանի համապատասխան պարզաբանումներից հետո օրինափաթեթի նախագիծը քվեարկության է դրվել ու արժանացել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031