ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Թուրքիայի և Հայաստանի կողմից հատուկ բանագնացներ նշանակելու հայտարարությունները:
«Մենք ողջունում և ամուր աջակցություն ենք հայտնում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ հայտարարություններին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնացներ նշանակելու վերաբերյալ»,- գրել է Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
We welcome and strongly support statements by Turkish Foreign Minister @MevlutCavusoglu and @MFAofArmenia on appointing Special Envoys to discuss the process of normalization.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) December 15, 2021