Խորհրդարանն այսօր պետք է արտահերթ նիստ գումարեր՝ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ։ Օրակարգում «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծն էր։ Նիստը, սակայն, ընդմիջվել է՝ քվորում չկար․ ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել։
Գրանցվել էր 30, չէր գրանցվել 77 պատգամավոր։
Հիշեցնենք, որ սահմանազատման խնդիրների վերաբերյալ հայտարարությունը վերջերս մերժվել էր ԱԺ գլխադասային հանձնաժողովում․ ՔՊ-ականները կարծիք են հայտնել, որ դրանում ներքաղաքական օրակարգ կա։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ պնդել են՝ սրանով իշխանությունն ապացուցեց, որ Ադրբեջանի հետ արդեն իսկ կան պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը վերջինն է իմանում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ