Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել քաղծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները

Դեկտեմբեր 15,2021 11:56

Դեկտեմբերի 15-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Օրակարգում «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բ․ Առուշանյանը։

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մինչև 2022թ․ հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի չափանիշ։

Նախագծով նախատեսվում է նշված ժամկետը երկարաձգել մինչև 2026թ․՝ չսահմանափակելու համար քաղաքացիների մասնակցությունը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին։

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները։

3 կողմ ձայնով նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվելու է առաջիկա հերթական նիստի օրակարգում։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031