Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հայտարարել է, որ կարգավիճակի մասին քննարկումներին վերադարձ չի լինելու

Դեկտեմբեր 15,2021 11:38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հաղթել են պատերազմում, և վերադարձ չի լինելու այնպիսի թեմաների, ինչպիսին է, օրինակ, Արցախի կարգավիճակը:

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց ու հստակ է: Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Մենք հաղթել ենք պատերազմում, հաղթանակ ենք տարել, և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, չկա վերադարձ որևէ այնպիսի քննարկման, ինչպիսին է Ղարաբաղի կարգավիճակը կամ նման մի բան»,- ասել է Ալիևը:

Ալիևը նշել է, որ այս պահին Ղարաբաղում, որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ», իրավիճակը ավելի կայուն է, քան հայ-ադրբեջանական սահմանին: «Ցավոք, Հայաստանը չի հրաժարվել ռևանշի փորձերից: Նրանց համար Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունը շատ ցավոտ էր»,- ասել է նա:

Ալիևը հերթական անգամ նշել է, որ Հայաստանը պետք է զերծ մնա «թշնամական գործողություններից և տարածքային հավակնություններից» և աշխատի հաշտության պայմանագրի վրա: «Մենք հարևաններ ենք, և մեզնից ոչ մեկ չի կարող այլ մոլորակ թռչել: Մենք պետք է սովորենք ապրել կողք-կողքի և աստիճանաբար հող նախապատրասենք հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում շփումներ մարդկանց միջև: Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան: Բայց առայժմ դրական ազդակներ չենք ստացել»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031