Աբովյանում այդ ընտրությունների թիվ մեկ պատասխանատու Ռոմանոս Պետրոսյանը, որը չէր հաշտվում ընտրությունների արդյունքների հետ, դիմել էր ԿԸՀ՝ 25 տեղամասում վերահաշվարկի պահանջով։ Վերահաշվարկի արդյունքում, սակայն, ՔՊ-ի ձայներն ավելանալու փոխարեն պակասեցին, իսկ ԲՀԿ-ինն ավելացան։ Հիմա մնում է, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդհանուր հայտարարի գան, կոալիցիոն հուշագիր ստորագրեն եւ ԲՀԿ ցուցակը գլխավորած Էդուարդ Բաբայանին ընտրեն քաղաքապետ։ Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։ Փոխարենը խոսեցինք ՀՅԴ ցուցակը գլխավորած Արման Մեղրյանի հետ։
– Պարոն Մեղրյան, ունե՞ք արդեն որոշում՝ ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Վերջնական որոշում չկա, կուսակցության ներսում քննարկումներ են էս պահի դրությամբ, իմ կարծիքով՝ ավագանու նիստից առաջ մենք հայտարարություն կտարածենք, արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Էս պահի դրությամբ ոչ մի էդպիսի որոշում չկա։
– Ամեն դեպքում, ձեզ մոտ ինչպիսի՞ տրամադրվածություն կա, կամ՝ ԲՀԿ–ի հետ կա՞ կաշկանդող հանգամանք կոալիցիա կազմելու հարցում։
Կարդացեք նաև
– Ես էդպիսի տեղեկություն չունեմ, որ ԲՀԿ-ի հետ ինչ-որ կաշկանդող հանգամանք կա։ Չէ, նման տեղեկություն չկա, որ ԲՀԿ-ի հետ կաշկանդող հանգամանք կա։
– Իսկ ընտրություններից հետո Դուք հանդիպում ունեցե՞լ եք ԲՀԿ–ի թեկնածու Էդուարդ Բաբայանի հետ եւ քննարկե՞լ եք այդ հարցը։
– Ոչ, չեմ հանդիպել։
– Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՔՊ–ն չէր համակերպվում պարտության հետ եւ վերահաշվարկի պահանջ ներկայացրեց, որն էլ իր դեմ աշխատեց՝ իր ձայները պակասեցին։
– Դե, չգիտեմ, զարմանալի էր, նրանք վերահաշվարկ են ուզել այն ընտրատեղամասերում, որտեղ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ից է եղել։ Դա ինձ համար շատ զարմանալի էր։ Ինչ է, իրենք իրենց թիմակիցների՞ն էլ չեն վստահում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: