«Մենք լավ բան չենք սպասում, Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական նոր արձանագրությունների է պատրաստվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի այն հայտարարություններին, թե երկու կողմերն էլ հարաբերությունները կարգավորելու համար բանագնացներ կնշանակեն։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի հայտարարած ազգային դիմադրության շարժմանը, ապա պատգամավորն ասում է, որ այս փուլում իրենք գնում են «ռեսուրսների ակումլիացիայի», որ երբ ունենան բավարար հնարավորություններ, խորհրդարանական ու արտախորհրդարանական պայքարը համադրեն ու արդյունքի հասնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։