«Այբ» դպրոցում լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված թիմերի միջեւ երկու փուլով խաղ- մրցույթ անցկացվեց: Փուլերից մեկը կազմված էր «Մեղու»-ի ձևաչափով եւ բաղկացած էր ընդհանուր հայերենի իմացությանն առնչվող տրամաբանական հարցերից, իսկ մյուսն ավելի մոտ էր մեդիայի լեզվին ու դրան հատուկ լեզվաոճական նրբություններին։
Մրցույթն անցկացվեց համակարգիչների միջոցով: Լավագույն երեք թիմերն ընտրվեցին երկու փուլերում վաստակած միավորների հանրագումարի հիման վրա։
Առաջին տեղում «Հետքի» թիմն էր, երկրորդ տեղում՝ «Սպուտնիկ Արմենիայի» թիմը, երրորդում՝ «Ազատություն» ռ/կ-ի:
«Առավոտը» չորրորդ հորիզոնականում էր: Մրցույթի ավարտից հետո «Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը շրջայց կազմակերպեց դպրոցում ու ներկայացրեց այն հնարավորությունները, որոնցով ապահոված են իրենց աշակերտները՝ կրթվելու ու ստեղծագործական միտքը մարզելու համար:
Կարդացեք նաև
Հավելենք, որ տարիներ շարունակ «Մեղու» մրցույթում տրամաբանական խնդիրների միջոցով մայրենիի իրենց իմացությունն են չափում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երեխաները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ