Ուզբեկստանի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից մրցահարթակ մտել են 96 քաշայիններ Հակոբ Մկրտչյանը, որն ընդգրկված էր ուժեղագույնների խմբում, եւ Դավիթ Հովհաննիսյանը, որը մասնակցում էր «B» խմբի պայքարին:
Մեր երկու ծանրորդներն էլ երկամարտում ցույց են տվել միեւնույն 370 կգ արդյունքը եւ միմյանց միջեւ բաժանել 11-րդ եւ 12-րդ տեղերը: Ակնկալվող արդյունքներն առայժմ ուշանում են, սակայն մեր գլխավոր հարվածային ուժերը դեռ մրցահարթակ չեն մտել:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը եւ 102 կգ քաշայիններ ՍԱմվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ