Դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ, Հաղարծին և Գանձաքար գյուղերում` 3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան և Գավառ քաղաքներում՝ 3 բալ, Սևան և Աբովյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն