ՆԱՏՕ-ն սատարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց որևէ մեկի կողմը չի զբաղեցնում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
«Կարևոր է շարունակել ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն սատարում է նրանց միջև երկխոսության ջանքերը, մենք դա այսօր մանրամասն քննարկել ենք նախագահի հետ… Երկխոսությունը շարունակվում է, ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա:
Ստոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն այս իրավիճակում որևէ մեկի կողմը չի զբաղեցնում, երկու երկրներն էլ, նրա խոսքով, արժեքավոր գործընկերներ են իրենց համար:
«Կարևոր է խուսափել բռնությունից, օգտագործել դիվանագիտական հնարավորությունները: ՆԱՏՕ-ն որևէ մեկի կողմը չի զբաղեցնում: Ադրբեջանը մեզ համար արժեքավոր գործընկեր է, Հայաստանը նույնպես մեր արժեքավոր գործընկերն է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ