Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ:
«Հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ընդ որում, լայն մտքերի փոխանակում է իրականացվել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման, մարդասիրական հարցերի և այլ թեմաների վերաբերյալ»:
Հանդիպմանը նաև քննարկվել են Եվրամիության և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները: Կարևորվել է Եմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Ալիևն ու Միշելը նաև կարծիքներ են փոխանակել այսօր Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ