Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, ի թիվս այլ հարցերի, նախագահները մանրամասն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:
Նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նա նաև պատմել է, թե ինչպես են ընթանում տարածաշրջանում կրակի դադարեցման գործընթացի պահպանման գործընթացը, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հետ կապված միջոցառումները:
Կողմերը հույս են հայտնել, որ դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը օգտակար կլինի: Նախագահները նաև նպատակահարմար են համարել աշխատանքների ակտիվացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ