Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան տեղափոխվելն իմ լավագույն որոշումն էր». ամերիկահայ Մելանյա Մելիքյան

Դեկտեմբեր 14,2021 18:45

ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՎԱՆ (դեկտեմբեր 14, 2021) – Մելանյա Մելիքյանը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում` իրանահայերի ընտանիքում: 2009 թվականին մասնակցել է «Դեպի Հայք» ծրագրին, սակայն հայրենադարձության միտքը երբեք առաջնահերթություն չէր համարում:

11 տարի ապրելով և աշխատելով Նյու Յորքում՝ փորձում էր մասնագիտական և անձնական որոշում կայացնել` ուր գնալ հաջորդիվ: Մի որոշում, որը նրան հետապնդում էր արդեն տարիներ:

ԱՄՆ-ում որևէ այլ տեղ գնալն արդեն անհետաքրքիր էր և չէր ոգևորում: Ինչպես շատ սփյուռքահայեր, Մելանյան ևս Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայրենիքից հեռու իրեն անօգնական էր զգում, բայց հենց այդ օրերին իսկապես սկսեց արմատավորվել Հայաստան տեղափոխվելու գաղափարը:

Գարնանը Հայաստանում աշխատանքի հնարավորությունը, որը համապատասխանում էր նրա գովազդի և արտադրության փորձին, թույլ տվեց, որ հայրենիքում հաստատվելու գաղափարն ավելի հիմնավոր դառնա: Պատերազմից մեկ տարի անց այն վերջապես իրականություն դարձավ այնպես, ինչպես նա երբեք չէր ծրագրել և չէր սպասում:

Որպես սփյուռքահայ՝ Մելանյան կարծում է, որ երկու երկրների լավագույն գծերն ունենալն առանձնաշնորհ է: Նա խորը կապեր ունի իր համայնքի հետ և նոր կապեր է հաստատում Հայաստանում:

Այստեղ գտնվելու վերջին երեք ամիսների ընթացքում Մելանյան ամբողջովին ինտեգրվել է: Նա արդեն դիմել է մշտական բնակության համար և տարբեր միջավայրերում հեշտորեն ծանոթություններ է հաստատում: «Մարտահրավեր էր, սակայն Հայաստան տեղափոխվելն իմ կյանքի լավագույն որոշումն էր: Ես իմ մշտական բնակությունն այստեղ եմ տեսնում»:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031