Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական խաղաղության կարելի է հասնել միայն երիտասարդության ներգրավմամբ»

Դեկտեմբեր 14,2021 17:46

Վաշինգտոն – Երիտասարդներ Հայաստանից և Արցախից նկարագրեցին իրենց կյանքն այսօր հատուկ վեբինար քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին, և որի մոդերատորն էր Հայաստանում Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

Պանելային քննարկման նպատակն էր լսելի դարձնել հայ երիտասարդների ձայնը և հնարավորություն ընձեռել կիսվել իրենց մտքերով այսօրվա իրականության մասին, որին նրանք առօրյայում բախվում են՝ սկսած անցյալ տարվա աշնանը Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից: Քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրի ներկայացրած պատկերացումներն ավելի լավ ըմբռնման հնարավորություն տվեցին այն կարիքների մասին, որոնք լուծում են պահանջում Հայաստանում և Արցախում՝ սահմանների անվտանգությունից մինչև կրթություն և առողջապահությունից մինչև մարդու իրավունքներ:

Ներկայացված ինը բանախոսների թվում էին.

Գյուլնարա Շահինյանը՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր և խորհրդի նախագահ, որի գործունեությունը նպաստում է մարդու իրավունքների, խաղաղության կառուցման և գենդերային հավասարության առաջխաղացմանը,

Գոհար Ասլիկյանը՝ Բերդավանի (Տավուշի մարզ) բնակիչ, Բերդավանի երիտասարդության համակարգող և Բերդավան համայնքային հիմնադրամի խորհրդի անդամ, ով խոսեց հայ ռազմագերիների մասին,

Բագրատ Հակոբյանը՝ Տանձավերի (Սյունիքի մարզ) բնակիչ, մետալուրգ-ինժեներ, Տանձավեր համայնքի վարչակազմի ղեկավար, 2020թ.-ի Արցախյան պատերազմի կամավոր զինվոր, ով խոսեց անվտանգության և սահմանային նոր իրականության մասին,

Արմինե Գրիգորյանը՝ Ստեփանակերտի (Արցախ) բնակիչ, Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոս, ով քննարկեց պատերազմի ազդեցությունը ընտանիքների վրա,

Էրիկ Լալայանը՝ Ստեփանակերտի (Արցախ) բնակիչ, Արցախի պետական համալսարանի շրջանավարտ իրավաբանի որակավորմամբ, ՏՏ ընկերությունում որակի ապահովման մասնագետ, ով քննարկեց առողջության թեման,

Վահագն Պողոսյանը՝ Ճամբարակի (Մարտունի գյուղ) բնակիչ, համակարգչային ծրագրավորող և «Ագապե Վորլդ» ՀԿ-ի հիմնադիր, ով կռվել է 2020թ.-ի Արցախյան պատերազմում, քննարկեց կյանքը գյուղական համայնքներում,

Մարինա Սիմոնյանը՝ Ստեփանակերտի (Արցախ) բնակիչ, իրավաբան, ով աշխատում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ որպես Կրթական և վերլուծական-հետազոտական վարչության պետ, ով լույս սփռեց տեղահանված ընտանիքների ծանր վիճակի վրա,

Սյուզաննա Սիրադեղյանը՝ Ոսկեպարի (Տավուշի մարզ) բնակիչ, գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ով խոսեց կրթության մասին,

Թաթուլ Սիրադեղյանը՝ Ոսկեպարի (Տավուշի մարզ) բնակիչ, աշխարհագրագետ, քաղաքագետ, ով ծառայել էր Հայոց բանակում և 2020թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ զինվորագրվեց որպես պահեստազորային զինծառայող, խոսեց ապագայի հույսերի մասին։

«Այս վեբինարը բացառիկ հնարավորություն ընձեռեց անմիջապես լսել Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող երիտասարդներին, մինչ նրանք կիսեցին մեզ հետ հայացքներ իրենց իրականությունների հանդեպ»,– հայտարարեց Հայաստանում Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Նրանք ապրել են և ապրում են վտանգավոր և անկանխատեսելի ժամանակներում՝ բախվելով ռիսկերի, որոնց մասին մենք միգուցե կարդանք, բայց կարող ենք միայն պատկերացնել: Աշխատելով Հայաստանում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հետ՝ մեր բանախոսներն ողջ աշխարհի մարդկանց հաղորդում են Հայաստանում և Արցախում մարդկանց առջև ծառացած իրականության մասին»,- հավելեց նա: «Մենք երախտապարտ ենք «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ին և մեր բանախոսներին այսօրվա իրենց ժամանակի և ամենօրյա խիզախության համար: Գիտեմ, որ նրանք շատ ողջունեցին այս հնարավորությունը` իրենց կյանքերը կիսել ձեզ հետ»,– եզրափակեց Վարդանյանը:

«Իրական խաղաղության կարելի է հասնել միայն երիտասարդության ներգրավմամբ»,– ասաց Գյուլնարա Շահինյանը։ «Անցնելով երեք պատերազմների սարսափների ու կորուստների միջով՝ նոր սերունդը՝ որպես կայունության միակ ճանապարհ, տեսնում է ամուր ու երկարատև խաղաղությունը»։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031