Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակառակորդի առաջխաղացման մասին զինծառայողը զեկուցել է, կրակելու հրաման չի ստացել. պնդում է կալանավորված գերու փաստաբանը. «Ազատություն»

Դեկտեմբեր 14,2021 17:36

«Ազատություն». Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած և կալանավորված չորս գերիներից մեկի փաստաբանը, հայտարարելով, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, նաև պնդում է՝ դիրքի դիտորդ Արտյոմ Մանասյանը պատշաճ կերպով զեկուցել է վերադասին հակառակորդի առաջխաղացման մասին և պատասխան գործողությունների դիմելու մասին որևէ հրահանգ չի ստացել։

«Մի քանի օրվա համակցությամբ պիտի նայենք. հոկտեմբերի 14-ից մեր դիրքերը աստիճանաբար հանձնվել են թշնամուն, մեր ղեկավարության կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել` շատ լավ տեղյակ լինելով: Վերադասությանը զեկուցվել է, որ դիրքերը գրավում են, կուտակումներ կան, և զենք ու զինամթերք է հավաքում թշնամին, և աստիճանաբար մեր դիրքերն ընկնում են շրջափակման մեջ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսան Թումասյանը:

«Հրահանգը, բնականաբար, որևէ գործողություն չձեռնարկել, դա է եղել, կրակելու հրաման թույլ չի տրվել: Գիտեք` այդ երկու օրը բանակցություններ են ընթացել, և բոլորն էլ շատ քաջ գիտակցում էին, որ որևէ կրակոց չպիտի լինի, այդ ամեն ինչը պիտի բանակցությունների միջոցով լուծվի, սակայն փաստացի մեր զինվորականները մեր երկու դիրքերը այդ երկու օրվա ընթացքում հայտնվում են շրջափակման մեջ, և դրա մասին ղեկավարությունը շատ լավ իմացել է, նույնիսկ զեկուցել է իր վերադասին` նշելով, որ թույլատրեք, որ անձինք նահանջեն, հրաման լինի, որ անձինք նահանջեն, այլապես գերի կընկնեն», – հավաստիացնում է փաստաբանը:

Գործը քննող Քննչական կոմիտեն մինչդեռ հայտարարում է, որ զինծառայողները, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։

Նաիրա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031