Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դեմ քվեարկեն պաշտոնանկությանը՝ նշանակում է, որ ստորագրում են Ալեն Սիմոնյանի ասածների տակ. Ագնեսա Խամոյան

Դեկտեմբեր 14,2021 17:13

«Ալեն Սիմոնյանի հրաժարականի համար բավարար հիմնավորումներ են կուտակվել։ Նախ, գերիների մասին նրա ասածը մեղմ ասած ոչ մարդկային է, ԱԺ նախագահին ոչ վայել։ Նման հայտարարությունները ոչ միայն խախտում են մեր գերիների անմեղության կանխավարկածը, այլ հոգեկան տառապանք են պատճառում նրանց ծնողներին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով նախաձեռնությանը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանն արել է հայտարարություններ, որոնք հավակնում էին դառնալ ՌԴ-ի հետ դիվանագիտական սկանդալի առարկա։ «Առհասարակ, Ալեն Սիմոնյանի պահվածքը համապատասխան չէ ԱԺ նախագահի պաշտոնին։ Նա անհարկի միջամտություններ է անում  ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ Տպավորություն է, որ նա վերեւում նստած է որպես ՔՊ-ի ԱԺ նախագահ։ Նա չի հասկանում այդ պաշտոնի լրջությունը եւ չի հասկանում, որ ինքը հավասարակշռություն պետք է պահի։ Նա պահելու փորձեր արել է, բայց երեւի համապատասխան մարդուց հաղորդագրություն ստացավ եւ փոխեց վարքագիծը»,-նշեց պատգամավորը։

Ագնեսա Խամոյանի բնորոշմամբ՝ կարող ենք ենթադրել, որ իշխանությունը կոնկրետ ցուցմամբ կդրսեւորի ուսապարկային միասնություն․ «Կներեք, բայց այդ ձեւակերպումն իմը չէ, այլ Վահագն Ալեքսանյանինը։ Չեմ բացառում, որ մեկ կենտրոնից ստացված հրահանգով ՔՊ-ն միասնական մոտեցում կցուցաբերի, բայց հաշվի առնելով ներիշխանական խնդիրները եւ Ալեն Սիմոնյանի բուռն արձագանքն այս նախաձեռնությանը՝ չեմ բացառում, որ փորձ կարվի ԱԺ նախագահի պաշտոնը վերավաճառել Ալեն Սիմոնյանին։ Դժվար է ասել, թե ՔՊ-ի ներսում ինչ գործընթացներ կան։ Կողմ քվեարկելու դեպքում Ալեն Սիմոնյանի մնալուն՝ նրանք կստորագրեն, որ գերիներն իրենց համար եւս գոյություն չունեն։ Եթե դեմ քվեարկեն պաշտոնանկությանը՝ նշանակում է, որ ստորագրում են Ալեն Սիմոնյանի ասածների տակ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031