Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տարին կավարտվի 8.4% գնաճով

Դեկտեմբեր 14,2021 16:48

ՀՀ ԿԲ կանխատեսմամբ՝ տարին կավարտվի 4.2% տնտեսական աճով։ Այս մասին այսօր ԿԲ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ներկայիս 9.6% գնաճի համեմատ տարին կավարտվի 8.4% գնաճով։

Նա անդրադառնալով բանկային համակարգին, ասաց՝ ավանդների գծով հոկտեմբերի վերջին 4.4% աճ է գրանցվել, իսկ վարկերի գծով՝ 8% նվազում։ Ըստ Գալստյանի, բանկային համակարգը կայուն է եւ կապիտալացված, այս պահին իրացվելիության խնդիր չկա, վճարունակության խնդիր՝ եւս։

Թե պատվաստումային գործընթացն ինչպես է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա, պարոն Գալստյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ պատվաստման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ, որովհետեւ բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որտեղ պատվաստման բարձր ցուցանիշ է, մահացության դեպքերն ավելի քիչ են, իսկ դա մեծ ազդեցություն է ունենում աշխատուժի շուկայի վրա, ինչը ոչ պակաս կարեւոր է մարդկանց բարոյահոգեբանական իրավիճակի վրա, որն արտացոլվում է որոշակի ծախսումների վարքագծով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031