«5165» շարժման հիմնադիր անդամ, «Հայրենիքի վերականգնման և զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ անհիմն գործեր են հարուցվել կազմակերպության կամ անհատի նկատմամբ ու հետո կարճվել։
Նույնը «Դասարան»-ի հետ էր, նույնը շատ ու շատ պետական համակարգում աշխատած անձանց հետ է տեղի ունեցել։ Երևի Հայաստանում փաստաբան չկա, որ գոնե նման մի գործ չունենա։
Չկամությամբ, անձնավորված կամ ոչ կոմպետենտության արդյունքում հարուցված ու կարճված այս գործերը գին ունեն՝
Կարդացեք նաև
1. Անիմաստ վատնված ժամանակ ու էներգիա, որը գործում ներգրավվածները կարող էին ծախսել հասարակության համար ավելի պիտանի գործ անելու համար։
2. Հեղինակային ռիսկեր, որոնք կրեցին այդ կազմակերպություններն ու անհատները այս տարիների ընթացքում։
3. Կորսված հնարավորություններ, որոնք անվերականգնելի են։
Էնպես որ, կարճված գործի հետ կապված իրար շնորհավորելու փոխարեն, պետք է իրար ցավակցենք, որ ունենք ժամանակային, մարդկային և հեղինակային ռեսուրսի արժեք չիմացող իշխանություն։
Ցավոք, արված թե՛ լավի, թե՛ վատի հետևանքները տարիների հետո են զգացվում, իսկ ժամանակը հիմա մեր դեմ է աշխատում։