«Ինձ թվում է՝ դուք էլ ինչ-որ բան լավ կնվագեք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։ Լրագրողը հետաքրքրվել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ տեսանյութի մասին, որում Դավթյանը դհոլով նվագակցում է Սպիտակցի Հայկոյին։
Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ ինքը սիրտ չունի պատերազմից հետո ինչ-որ բան նվագելու, Գեւորգ Բաղդասարյանն ասաց․ «Բայց սիրտ ունեք ինչ-որ բան խեղաթյուրելու եւ ասելու, թե դա տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, երբ սահմանին եղել է միջադեպ։ Կայքերից մեկն էր գրել։ Սուտ է, կեղծիք է։ Յուրաքանչյուրը կարող է մասնակցել որեւէ միջոցառման եւ մասնակցել այնպես, ինչպես ուզում է։ Այդ տեսագրության մեջ ոչ միայն վատ բան չկա, այլեւ ամեն ինչ շատ լավ է»,-կարծիք հայտնեց Գեւորգ Բաղդասարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ