Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկը կա, որ մտածում է՝ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի տնտեսությունը զարգանա՞

Դեկտեմբեր 14,2021 16:03

«Եթե տնտեսական ինտեգրումը տնտեսական փոխշահավետության սկզբունքով է, միանշանակ դրական է: Բայց այստեղ ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը: Որեւէ մեկը կա, որ մտածում է՝ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի տնտեսությունը զարգանա՞, Հայաստանը բարգավաճի, ունենա տնտեսական աճ, հզորանա՞ եւ իր խնդիրները, այդ թվում եւ պատմական, դնի՞: Սա տնտեսական ներխուժման դասական ձեւ է»,-այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը եւ արտահանումը ո՛չ Թուրքիայում, ո՛չ Ադրբեջանում որեւէ մրցակցություն չունի այս պահին. «Դրանք չնչին տոկոսներ են եւ դա երեւում է նախորդ տաս-քսան տարիների վիճակագրությունից: Բայց թուրքական, ադրբեջանական ապրանքները մեծ մրցունակություն ունեն եւ արագ գրավելու են ՀՀ շուկան՝ ոչ միայն այլ երկրների ներմուծումը դուրս մղելով եւ մեզ տնտեսական կախվածության մեջ գցելով, այլ, նաեւ տեղական արտադրության հաշվին»:

Ըստ պարոն Ավետիսյանի, մարդիկ գումարներ են ծախսել ջերմոցային տնտեսություններ են հիմնել, կամ, թուրքական ապրանքների ներմուծման փոխարինումը ապահովելու համար տարբեր արտադրություններ են դրել՝ այդ թվում թեթեւ արդյունաբերության ոլորտում՝ հույս ունենալով այդ ապրանքներն արտադրել եւ զարգացնել իրենց տնտեսությունը. «Հիմա, այն ինչ որ առաջարկվում է եւ արվում է, դրա հետեւանքով, այդ մարդիկ ոչ միայն կորցնելու են իրենց ներդրումները, այլեւ, փակվելու են նաեւ տեղական աշխատատեղերը, եւ, ըստ էության, մենք, ամբողջությամբ, նաեւ տնտեսական կախվածության մեջ ենք ընկնելու: Այն էլ, տեսեք, ումից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031