Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ՝ նման հիմքեր եղել են, եթե հայտարարել է»․ դատախազի տեղակալը՝ Արայիկ Հարությունյանի եւ «Այբ»-ի մասին

Դեկտեմբեր 14,2021 15:55

«Հանգամանքներից ես տեղյակ չեմ։ Բոլոր քրեական գործերի մասին տեղեկություն չունեմ։ Ցանկացած տեղում կարող են տեղի ունենալ ուսումնասիրություններ, ստուգումներ, որոնք կարող են առերեւույթ վկայել հանցագործության մասին։ Ուսումնասիրության կատարողը պարտավոր է այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին։ Եթե վերջիններս դրանում տեսնում են առերեւույթ հանցագործության դեպք, պարտավոր են վարույթ իրականացնել, պարզել եւ որոշում կայացնել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն  փաստին, որ ՀՀ քննչական կոմիտեն «Այբ»-ի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել։

«Դեռեւս խորհրդային տարիներից այդպես է եղել։ Քրեական գործերի մի մասը կարճվել է, մյուս մասը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,-նշեց Գեւորգ Բաղդասարյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ «Այբ»-ի մասին հայտարարություններ անելու հիմքեր պետք է ունենար, սակայն հիմա ստացվում է, որ հիմնադրամի հեղինակության հետ խաղաց, Գեւորգ Բաղդասարյանն ասաց․ «Ենթադրում եմ, որ նման հիմքեր եղել են, եթե հայտարարություն արել է։ Թե ինչ հիմքեր են եղել եւ արդյոք դրանք պե՞տք է պարտադիր հիմք դառնային՝ գործ հարուցելու համար, ապա ուսումնասիրություն կատարողը չի կարող դա իմանալ։ Կարող է գործ չհարուցվել, բայց դա չի նշանակում, թե ուսումնասիրություն արած պաշտոնատար անձը թերացել է կամ դիտավորություն է ունեցել։ Նախարարն իրավաբան չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031