Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն, եթե մեկ կողմի շահերը բոլորովին անտեսվում են. Թադեւոս Ավետիսյանը՝ Չավուշօղլուի հայտարարության մասին

Դեկտեմբեր 14,2021 15:08

Այսօր Հայաստանը գտնվում է թուրք-ադրբեջանական աննախադեպ ճնշումների ներքո եւ այդ զիջողական խաղաղության օրակարգը մեզ պարտադրվում է: Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարությանը՝ փոխադարձաբար ներկայացուցիչներ նշանակելու, Երեւան-Ստամբուլ չարթերային թռիչքներ իրականացնելու վերաբերյալ, ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նրա համոզմամբ, այդ հանգամանքն ավելի շատ մոտեցնում է պատերազմի, քան խաղաղության. «Որովհետեւ, տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն, եթե մեկ կողմի շահերը բոլորովին անտեսվում են, իսկ օրակարգը թելադրվում է ստիպողաբար եւ տարածաշրջանի մյուս երկրների ամբողջական շահերն առաջ մղելով: Այսպիսի իրավիճակը կամ կբերի մեր պետականության կորստի, կամ, ավելի արագ կմոտեցնի նոր պատերազմի՝ իր բոլոր հետեւանքներով»:

Պարոն Ավետիսյանի խոսքով, իշխանությունները «մանիպուլյացիա» են անում՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումները հակադրում են այն իրողություններին, որոնք այսօր ունենք. «Տարածաշրջանային ինտեգրացիան շատ կարեւոր է, տնտեսությունները տարածաշրջանում փոխադարձ կապերը զարգացնելով կարող են ունենալ տնտեսական լրացուցիչ արդյունքներ, բայց դա չի վերաբերում այսօրվան եւ մեր տարածաշրջանին, քանի որ, դեռեւս լուծված չեն բազմաթիվ աշխարհաքաղաքական հարցեր մեր տարածաշրջանում»:

Նրա խոսքով, այսօր Արցախի հանրապետությունը գտնվում է ծանր իրավիճակում, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվում են ադրբեջանական զինվորները եւ, բացի այդ, լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը. «Եվ, այդ անորոշությունների ֆոնին գումարվում է նաեւ Հայաստանի տնտեսական հյուծումը: Այս իրավիճակում նման օրակարգը, փաթեթավորված որպես տարածաշրջանային խաղաղություն, իշխանությունները հրամցնում են, որպես միակ այլընտրանքը»:

Թադեւոս Ավետիսյանը հիշեցրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ նրա խոսքով ասած՝ «լկտի պահվածքը», որոնք Գորիս-Կապան ճանապարհներին, այսինքն՝ մեր երկրի տարածքում ադրբեջանական մաքսակետեր են տեղադրել եւ հարկում են մեր քաղաքացիներին ու գումարը լցնում Ադրբեջանի բյուջե:

«Տնտեսական անվտանգային խնդիրները կարեւոր են: Իսկ ո՞վ է ասել, որ այն ճանապարհը իրենք մի օր ընդհանրապես չեն փակի եւ կամայական գործողություններ չեն անի: Այդ ճանապարհը մեզ համար ունի կենսական նշանակություն, իրենց համար որեւէ տնտեսական նշանակություն այդ ճանապարհն այս պահին չունի: Բայց դա միջանցքային տրամաբանության մի մասն է: Առանց սահմանազատման եւ սահմանագծման տիրացան մեր ճանապարհահատվածի մի մասին, իսկ հարավային այդ հատվածը մեր տնտեսության հիմնական զարկերակն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031