ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերին Հռոմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը կոչ էր արել Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ: Նման տեղեկություն փոխանցում է Bloomberg-ը, որն այդ մասին իմացել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայից:
Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելը կօգնի իրեն բարելավել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ, գրում է Bloomberg-ը:
Պարբերականը նկատում է, որ Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո կողմերը ներդրել էին մեխանիզմներ թունավորված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ