Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը. Անդրանիկ Քոչարյանը հարցերին չպատասխանեց

Դեկտեմբեր 14,2021 14:46

«Երբ այդ անձի (Թուրքիայի հարցով Հայաստանի հատուկ բանագնացի – Ն. Գ.) անունը հայտարարվի, դուք հնարավորություն կունենաք հարցազրույց անցկացնել այդ պաշտոնյայի հետ եւ հարցերի պատասխաններ ստանալ գործընթացի հենց սկզբից»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ մանրամասներ կարող է ներկայացնել, թե ո՞վ է լինելու Թուրքիայի հետ հատուկ բանագնացը, ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողներից մեկը հիշեցրեց ԱԳ նախարարներից մեկի՝ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին. Զոհրաբ Մնացականյանն ասել էր՝ ի՞նչ բանակցել մի պետության հետ, որի ղեկավարը հայ-թուրքական արձանագրությունները պատուհանից է դուրս շպրտում եւ հետաքրքրվեց՝ ի՞նչն է հիմա փոխվել, որ Թուրքիան ընդառաջ է գնում, հնարավո՞ր է, որ թուրքական միջանցքի հաշվին է արվում:

«Չկա թուրքական միջանցք: Չկա: Ամեն օր դուք ստանում եք հավաստիացումներ, որ միջանցքի թեմա գոյություն չունի: Ուզում եք՝ հազար անգամ ասեք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին մեղադրելով, որ քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնց պատկանող լրատվամիջոցը նա ներկայացնում է, ամեն օր խորհրդարանի ամբիոնից էլ են այդ հարցը հնչեցնում եւ պատասխանը ստանում:

Իսկ դիտարկմանը, որ Թուրքիայի եւ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունները հաջորդեցին «3+2» հարթակի քննարկմանը, արդյոք դրական ազդակնե՞ր են եկել՝ արձագանքեց, որ կարեւոր է, որ մենք դրական տեղաշարժերը սպասարկենք եւ դա լինի մեր սահմանների ամրացումը:

Նա հստակ չպատասխանեց՝ Թուրքիան ինչի՞ց, մինչ այժմ իր առաջ քաշած ո՞ր նախապայմանից է պատրաստ հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, մեջբերեք Թուրքիայի ԱԳ նախարարի եւ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունները՝ հարաբերությունները կարգավորելու համար: Միայն ասաց, որ երկխոսության անհրաժեշտություն միշտ էլ եղել է: Նա հիշեցրեց, որ նախկինում Ալեքսանդր Արզումանյանի մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների հարցով խումբ է եղել, եղել են հանդիպումներ, քննարկումներ. «Հետո դա դարձավ հրապարակային, ինչը կասեցրեց հետագա գործընթացները։ Հիմա մենք նոր փուլ ենք մտնում ու սկսում ենք խոսել։ Այնպես չէ, որ ինչ-որ բան փոխվել է, պարզապես խոսակցություն սկսելու անհրաժեշտություն առաջացավ»:

Նա չպատասխանեց նաեւ հարցին` արդյոք հայ-թուրքական հարաբերությունների գինը հրաժարումն է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից։ «Ուզում եք հանրաքվե՞ անցկացնել Թուրքիայի հետ խոսելու համար»,- ասաց նա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031