Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը վրդովվեց գերիների մասին փաստաբանի հայտարարությունների վերաբերյալ հարցից

Դեկտեմբեր 14,2021 14:03

Կալանավորված գերիների փաստաբանը պնդում է, որ նրանք փամփուշտ չեն ունեցել, նահանջ չի եղել եւ այժմ այդ գերիները քավության նոխազ են դարձել, քանի որ գերությունից վերադարձել են եւ կալանավորվել. լրագրողի այս հարցից այսօր խորհրդարանում ՀՀ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վրդովվեց, ասաց՝ հարցին չի պատասխանի, քանի որ այն վտանգներ է պարունակում այսօր սահմանին կանգնած զինվորների համար:

Մեկ այլ հարցի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ գերիների վերադարձի հարցը բարձրացվելո՞ւ է, պատասխանեց, որ պետք է շարժվենք այն իրողությունից, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը. «Գերիների հարցը մեր օրակարգում շարունակում է մնալ համար մեկ հարցը, քանի դեռ Ադրբեջանում պահվող գերիներ կան, ցանկացած քննարկման մեջ այդ հարցի քննարկումը պետք է լինի առաջնային»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ գերիների մասին վերջին հայտարարությունները որքանո՞վ կխանգարեն հարցին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ գերիների շահարկման թեման մեր ներքին օրակարգից եկեք հանենք եւ դուք կտեսնեք, թե գերիների հարցը ինչքան հանգիստ, առանց լարվածություններ առաջացնելու, լուծումներ կգտնեն: Նա շեշտեց՝ գերիների հարցով զբաղվում են, եթե չզբաղվեին, գերիների վերադարձ ընդհանրապես չէր լինի, բայց շարունակաբար լինում է: Դիտարկմանն էլ, որ ՌԴ-ն է զբաղվում, գեներալ Մուրադովի անունն է անընդհատ շեշտվում, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց. «Լո՞ւրջ, Հայաստանը չի զբաղվում, հա՞: Մուրադովը հենց այն պաշտոնյան է, որը որ զբաղվում է՝ ըստ հրադադարի հայտարարված պահանջների»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «մեզ համար գերիներն էլ չկան» հայտնի ձայնագրության մեջ հնչող արտահայտության մասին հարցին էլ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա մոնտաժված է՝ ըստ հարմարության, ամբողջական տեսագրություն չէ եւ արված է ոչ անհայտ կուսակցության անդամի կողմից՝ դրսում, ինչը նախորդում է գերիների հարցով հրավիրված հատուկ քննարկմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031