ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում կրկին չկարողացավ փոխնախագահ ընտրել։ Այսօրվա նիստին Արթուր Ղազինյանը չէր ներկայացել:
«Անցած շաբաթ «Հայաստան» խմբակցությունը նոր թեկնածու չառաջադրեց։ Այսպիսով, ըստ ԱԺ կանոնակարգի՝ թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի մեծամասնություն կազմող խմբակցությանը։ Տվյալ դեպքում խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասին է»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ՔՊ-ն կարող է, բայց թեկնածու չի առաջադրում եւ չի շտապում ընդդիմությունից անմիջապես վերցնել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ