Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան. «Նա քանդել է բանակը, չունենք ազգային անվտանգություն, տարածքային ամբողջականություն եւ անվտանգային համակարգ, բայց ՀՀ-ն դեռ շնչում է»

Դեկտեմբեր 14,2021 13:04

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը երեկ «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՖԲ-ում արած ներքին եւ արտաքին ուժերի, պետական իշխանության մասին արած գրառմանը, ասել է. «Ես ուզում եմ՝ բոլորս միասին հիշենք, թե ովքեր են այդ ուժերը: Նա ճիշտ է ասում՝ կան ներքին եւ արտաքին ուժեր, սակայն դրանց գործառույթներն ամբողջությամբ սխալ է ներկայացնում: Արտաքին ուժերը հակահայ այն ուժերն են, որոնք իրեն 2018 թվականին օգնեցին Հայաստանում զավթել իշխանությունը, ում տվել է բազմաթիվ խոստումներ եւ ինքը այդ հակահայ կոմբինացիայի առանցքային դեմքերից մեկն է:

Իսկ երբ խոսում է ներքին ուժերի, դավադրությունների մասին, ես իրեն էլ, մեզ բոլորիս էլ կուզենամ հիշեցնել, որ այդ ներքին ուժերը իրեն իշխանության պահողներն են, այն քրեաօլիգարխիան, այն կրիմինալը, որը միմիայն իր իշխանության պահպանման հենասյունն է: Ինձ որեւէ մեկը չի կարող հակառակը համոզել, որ հունիսի 20-ը այդ նույն ներքին եւ արտաքին ուժերի համախումբն էր, որի արդյունքում նրան Հայաստանում շարունակեցին տալ իշխանությունը մի բանի համար. ինքը ոչ բոլոր հակահայ խոստումներն է, որ կատարել է, ոչ բոլոր հակահայկական գործողություններն է, որ իրականություն է դարձրել: Այո, նա քանդել է բանակը, չունենք ազգային անվտանգություն, չունենք տարածքային ամբողջականություն եւ անվտանգային համակարգ, բայց Հայաստանի Հանրապետությունը դեռ շնչում է:

Նա իր ստատուսի մեջ խոսում էր նաեւ պետական ինստիտուտների, պետականության մասին, այն պետականության, որի վերաբերյալ ունի իր ուրույն տեսակետը: Որովհետեւ այդ նույն արտաքին եւ ներքին ուժերի թողտվությամբ ու թույլտվությամբ ինքը մեր 30 տարիների՝ շատ մարդկանց կյանքի գնով ստեղծված պետականությունը ինստիտուցիոնալ առումով քայքայում է: Ինքը մեր բանակը դարձրել է ելակ համտեսելու կենտրոն, ԱԱԾ-ն վերածել է իրեն հայհոյող ֆեյք բռնողի, ոստիկանական ծառայությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բացատրություն պահանջող մարմնի: Ամենակարեւոր պետական մարմինը՝ ԱԺ-ն վերածել է ուսապարկերի պահոցի, որոնք անդեմ եւ անկամք պատրաստ են անել ամեն ինչ. մեկը՝ պարգեւավճարի, մեկը՝ պաշտոնի համար, երրորդը՝ շանտաժի գնով: Մեխանիզմները տարբեր են, բայց արդյունքը մեկն է:

Ինքը պարբերաբար խոսում է պետական կառավարման համակարգից, երբ արդարադատությունը վերածել է դհոլչիների ինչ-որ մի շրջանակի՝ ՍԴ-ն շրջափակելով, իր սրտի դատավորներին գործից հանելով եւ նշանակելով: Խոսում է պետական ինստիտուտներից այն դեպքում, երբ մենք արդեն չենք կարողանում պատկերացնել, որ վարչապետի աթոռին կարող է լինել աշխատող եւ հայրենասեր, որ կառավարությունում կա մի տիկին, որը քննիչների փոխարեն գործ կգրի եւ կուղարկի դատարան:

Նրանց ցանկությունները արդեն այն աստիճան աբսուրդի է հասել, որ գլխավոր դատախազությունից մի հաղորդագրություն ենք կարդում, որտեղ մարդիկ մեկնաբանում են Սահմանադրական դատարանի վերջնական վճիռը, որոշումը: Ու ի՞նչն է այդ մեկնաբանության մեջ ամենահետաքրքիրը: Այն, որ Սահմանադրական դատարանի որոշումը անկանխատեսելի էր: Այսինքն, գլխավոր դատախազությունից խոստովանում են, որ իրենց համար իրենց զավթած ՍԴ-ի որոշումները պիտի լինեն բացառապես կանխատեսելի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031