Դեկտեմբերի 13-ին Գանձակի համար 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչության արարողություն:
Դասասենյակն այսուհետ կկրի 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհաբերած հերոս Միշա Արծրունու Հակոբյանի անունը, ով սովորել և ավարտել է Գանձակի համար 1 միջնակարգ դպրոցը:
Անվանակոչության արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառ խոշորացված համայնքի ներկայացուցիչներ, գանձակցիներ, հյուրեր, նահատակված հերոսի ծնողներն ու հարազատները:
Կարդացեք նաև
Արարողության ընթացքում հնչեցին հերոսին ուղղված հիշատակի և ոգեկոչման խոսքեր, դպրոցականները հանդես եկան գրական- երաժշտական կատարումներով:
Գեղարքունիքի մարզպետարան