ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները։
Մասնավորապես՝
Կարդացեք նաև
-իրականացված չէ ճանապարհի եզրագծումը,
-փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով,
-մաքրված չեն ջրահեռացման առուները։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։
Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157(8)-րդ հոդվածի համաձայն, «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։
ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմին