«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Նարեկ Սամսոնյանին ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկաններով ձերբակալեցին իրենց շենքի բակում։ Կարծես, տարել են Նոր Նորքի բաժին»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով, որի շրջանակներում էլ այսօր Սամսոնյանը բերման է ենթարկվել։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Նարեկ Սամսոնյանը Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում, ապա ներկայացվել նախաքննական մարմին: