Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, դեկտեմբերի 10-ին համացանցի մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը ապօրինի հասանելիություն է ստացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի Arman Babajanyan անվամբ եւ babajanyana նույնականացման տվյալներով էջին ՝ զրկելով նրան հասանելիությունից:
Իրավապահներն արդեն զբաղվում են խնդրով եւ նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել նաեւ Արման Բաբաջանյանը: Նա մասնավորապես նշել էր. «Արդեն մի քանի օր է իմ անունով 2019 թվականին հիմնված վերիֆիկացված ֆեյսբուքյան պաշտոնական էջը զավթվել է ինձ անհայտ անձանց կողմից, և րոպեներ առաջ սկսել են ջնջել էջի ողջ տեսանյութերն ու տեքստերը։ Օրեր շարունակ ապարդյուն փորձում ենք խնդիրը հաղթահարել ֆեյսբուքյան գործող ընթացակարգերով։ Առաջիկայում խնդիրը կկոմունիկացնենք իրավապահների հետ և անհրաժեշտության դեպքում հաղորդում կներկայացնեմ հանցագործության մասին»։