Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում․ դատախազությունը պատասխան գրառումով է հանդես եկել

Դեկտեմբեր 13,2021 23:10

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում (եթե իհարկե, անգրագիտության դրսևորում չէ)՝ խեղաթյուրելով ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի քննարկումների, մասնագիտական շրջանակների սուբյեկտիվ շահարկումների կապակցությամբ դատախազության պարզաբանման առանձին հատվածներ՝ դատախազությանը մեղադրելով անգրագիտության մեջ:

Եթե իրավաբանը մի փոքր ուշադիր կարդար ՀՀ դատախազության հրապարակած տեքստը, գուցե կհասկանար, որ դրանում իր կողմից մեջբերված հատվածում որևէ խոսք չկա ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՈՎ դատապարտվածի մասին, այլ արդեն իսկ ընդհուպ դատարանի կողմից կայացված դատավճռով մեղավոր ճանաչվածի, ում վերաբերյալ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և որը, բնականաբար, կարող է մասնակցել ընտրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031