Թալին խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանի անցած «Հայք» լիբերալ կուսակցության համայնքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թալինցիներ։
Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։
Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ: