Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի երկու անդամ արդեն ավարտել է պայքարը:
Այսօր 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրել է 167, 172 եւ 175 կգ կշռող ծանրաձողերը եւ չորս կիլոգրամ առաջ անցնելով մոտակա մարզիկից՝ նվաճել փոքր ոսկե մեդալ:
Կարդացեք նաև
Թվում էր, թե Անդրանիկը Ուզբեկստանի մայրաքաղաքում կբացի մեր մարզիկների աշխարհի չեմպիոնների ցանկը, սակայն կատարվել է ամենաանսպասելին: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ պատվիրված 196 կիլոգրամը երեք անգամ չենթարկվեց Կարապետյանի կամքին ու զրո ստանալով՝ նա դուրս մնաց: Ինչպես պարզվել է ավելի ուշ, Անդրանիկ Կարապետյանը ազդրի վնասվածք էր ստացել:
Նախորդ օրը Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երկամարտում ցույց էր տվել 349 (158+191) կգ եւ զբաղեցրել ութերորդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ