ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Loopsider միջազգային լրատվամիջոցին հարցազրույցում խոսել եմ անցյալ տարի պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ծառայողների թույլ տված մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցանքների մասին․ գլխատումներ, սպանությունների դեպքեր, ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում հայասպանությունը խրախուսող հարցումներ, անմարդկային վերաբերմունք գերիների՝ քաղաքացիական անձանց և զինծառայողների նկատմամբ։
Շեշտվում է, որ ողջ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են քաղաքացիական խաղաղ բնակչությանը՝ թե՛ իրական կյանքում, թե՛ սոցիալական մեդիայում։
Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:
Կարդացեք նաև
Բերված են կոնկրետ օրինակներ՝ ապացույցներով: