Ռոսսոտրուդնիչեստվոն հաջորդ տարվանից նախատեսում է իրականացնել միկրոդրամաշնորհային ծրագիր Մերձավոր արտերկրի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար. մասնակիցները կկարողանան ստանալ 300-ից մինչև 1000 դոլար՝ մի շարք ոլորտներում նախագծերի համար:
Այս մասին հայտարարել է Ռոսսոտրուդնիչեստվոյի փոխղեկավար Դմիտրի Պոլիկանովը «Նոր սերունդ 2021» հոբելյանական ֆորումին առցանց միացման ժամանակ: Ֆորումը դեկտեմբերի 13-14-ը անցկացնում է Երևանում Ռուսական տունը։
Պոլիկանովը ներկայացրել է ծրագրի իրականացման 10-ամյա արդյունքները և նշել, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի միկրոդրամաշնորհները կնպաստեն համատեղ աշխատանքի դաշտ ձևավորելուն։
«Խոսքը նրանում է, որ այդքան քիչ գումարով ինչ-որ նախագիծ գործարկենք կամ միջոցառում կազմակերպենք: Թեմայի առումով դրանք պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ, որպեսզի նախագիծը փոխշահավետ լինի», – ասաց Դմիտրի Պոլիկանովը։
Կարդացեք նաև
Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալը նաև նշել է սոցիալական ցանցերում փոխգործակցության կարևորությունը։
Հիշեցնենք, որ ֆորումի ընթացքում կայացավ նաև Ալեքսանդր Մարությանի «Սարդարապատ. Գեներալը սպասում է» («Сардарапат.Генерал ждёт») պատմական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ