Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նախատեսում է Աղդամից երկաթուղու ճյուղ անցկացնել Ստեփանակերտ

Դեկտեմբեր 13,2021 18:01

«Ադրբեջանական երկաթուղիներ» ԲԲԸ-ն նախատեսում է ապագայում երկաթուղի կառուցել Բարդայից դեպի Աղդամ, իսկ հետո այն ճյուղավորել դեպի Ստեփանակերտ: Այդպիսի ծրագրերի մասին խոսել է ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը:

Գուրբանովը նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում դեպի Շուշի երկաթուղի կառուցելու ուղղությամբ:

«Ես չեմ կարող ասել, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները: Դրանք կսկսվեն, երբ որոշում կայացվի»,- ասել է նա:

Գուրբանովի խոսքով՝ այս պահին նախագծման աշխատանքներ են տարվում Նախիջևանն Ադրբեջանին կապող երկաթուղու շուրջ: Եվ քանի որ երկաթուղու այդ հատվածը պետք է անցնի Հայաստանի տարածքով, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

«Հայտնի է, որ հայկական երկաթուղին մինչև 2038թ-ը շահագործման է տրված Ռուսաստանին: Կարծում եմ, այդ ժամկետն ավելի կերկարաձգվի: Աշխատանքները կսկսվեն, երբ համաձայնություն կլինի հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031