ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը դեկտեմբերի 14-ին եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսին:
«Եվրախորհրդի նախագահը վաղը սկզբում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Նույն օրը երեկոյան էլ նրանց հետ կանցկացնի եռակողմ հանդիպում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Ըստ դիվանագետի՝ սպասվող հանդիպման նպատակն է օգնել երկու երկրներին ուղիղ կապ հաստատել և կարգավորել հարաբերությունները: «Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի բարձրացնենք նրանց միջև վստահության մակարդակը՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև մի քանի շաբաթ առաջ ուղիղ հաղորդակցության հաջող հաստատման փորձի վրա»,- ասել է նա:
Նախատեսվում է, որ եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն կտարածվի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ