«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Դատախազությունը տիեզերական մասշտաբի անգրագիտությամբ համեմված տեքստ է տարածել՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը:
Հայտարարությամբ մասնավորապես նշվել է օրինակ. «…Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տասը տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից…»:
Սա հայտարարում է մի երկրի դատախազություն, որի Սահմանադրության 48-րդ հոդվածում հստակ նշված է, որ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Կարդացեք նաև
Դհոլ խփեք, արա: