Իշխանությունը փորձում է ռեպրեսիվ միջոցներով միջամտել ՏԻՄ ձևավորմանը
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե:
Այսօր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները:
Կարդացեք նաև
Այս խախտումներն արձանագրվելու են և ներկայացվելու են պատկան կառույցներին:
«Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցություն