«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։
• Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։
• ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:
• Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախտմամբ և աղավաղմամբ։
Կարդացեք նաև
«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226 ՀՀ դրամ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին